Փարիզում «դեղին բաճկոնների» ցույցի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 50-ը
Փարիզում «դեղին բաճկոններ» շարժման ցույցերի ձերբակալված մասնակիցների թիվը հասել է 51-ի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Շաբաթ Ֆրանսիայի ողջ տարածքով մեկ իրականացվում է «դեղին բաճկոնների» հերթական ակցիան: Կեսօրվա դրությամբ՝ ֆրանսիական մայրաքաղաքում հաղորդվում էր 31 ձերբակալության մասին:
Ոստիկանությունը թարմացրել է մայրաքաղաքի փողոցներում ստուգումներ իրականացնելիս ձերբակալվածների մասին տեղեկությունը: Ձերբակալություններից բացի 29 մարդ տուգանվել է չարտոնված հանրահավաքների մասնակցելու համար:
Ներկա պահին Փարիզի զբոսուղիներով շարժվում է «դեղին բաճկոնների» հետիոտն շարասյունը: Բողոքի ակցիան անցկացվում է ոստիկանության և ժանդարմերիայի ուղեկցությամբ և հսկողությամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ բանակային ստորաբաժանումները չեն մասնակցի ցույցերի ժամանակ կարգուկանոնի պահպանման աշխատանքներին: