Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է Գոլանի բարձունքները ճանաչել Իսրայելի մի մաս
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների համար եկել է ժամանակը Գոլանի բարձունքները ճանաչել Իսրայելի մի մասը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին Թրամփը գրել է թվիթերյան հաղորդագրության մեջ՝ նշելով, որ Գոլանի բարձունքները չափազանց կարևոր և ռազմավարական նկանակություն ունեն, ինչպես նաև մեծ կարևորություն ունեն իսրայելական պետության և տարածաշրջանային անվտանգության համար:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին Գոլանի բարձունքներում հրեական պետության ինքնիշխանությունը ճանաչելու պատրաստակամության համար:
Գոլանի բարձունքները մինչ 1967 թվականն ընդգրկված են եղել Սիրիայի կազմում: Վեցօրյա պատերազմի ընթացքում իսրայելցի զինվորականները զբաղեցրել են այդ տարածքը: 1973-ին կողմերը հրադադարի համաձայնագիր են կնքել, իսկ 1974-ից Գոլանի բարձունքներում հայտնվել են ՄԱԿ-ի խաղաղպահական դիրքերը: