Երևանում 22-ամյա վարորդը Opel Zafira-ով բախվել է երկաթբետոնե էլեկտրասյանը. կան վիրավորներ. Shamshyan.com
Մարտի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 22-ամյա Հովհաննես Հարությունյանն իր վարած Opel Zafira մակնիշի 35 XQ 827 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ բախվել երկաթե էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս և ուղևորը մարմական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:
Աղբյուրի փոխանցմամբ` բացի իրավապահներից դեպքի վայր են ժամանել նաև «Երքաղլույս» ընկերության ներկայացուցիչները, քանի որ հարվածի հետևանքով կոտրվել է էլեկտրասյան վրա տեղադրված արտաքին լուսավորության լամպը:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: