Արգենտինայում մոլորված 5-ամյա տղան գրեթե մեկ օրում 21 կմ տարածություն է անցել
Արգենտինայի Սան Խուան մարզի շրջաններից մեկում ծնողների հետ զբոսանքի դուրս եկած 5-ամյա Բենխամին Սանչեսը սկսել է հեռանալ, ապա ամբողջությամբ կորել է տեսադաշտից՝ գրեթե մեկ օրվա ընթացքում 21 կմ տարածություն անցնելով, գրում է Clarin հարթակը:
Տղայի որոնումներին ավելի քան 1000 մարդ է մասնակցել՝ ներառյալ ոստիկաններ, հրշեջներ և կամավորներ: Երուշաբթի երեկոյան տղան հայտնաբերվել է մոտոցիկլավարների խմբի կողմից:
«Տղան նստած էր ծառի տակ: Նա ջուր խնդրեց: Մենք նկատեցինք, որ նա վախեցած էր, բայց լաց չէր լինում: Ստիպված եղանք համոզել նրան ուղղաթիռ նստել: Չնայած վախենում էր թռչելուց՝ երեխան համաձայնեց, քանի որ ցանկանում էր հանդիպել մորը»,- պատմել է մոտոցիլկավարների խմբի ղեկավար Ալբերտո Օնտիվերոսը:
«Մենք մեր կյանքի ամենասարսափելի 24 ժամն անցկացրինք: Կարծում էի՝ էլ երբեք չեմ տեսնի նրան»,- ասել է կորած տղայի քույրը: Նա ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել իշխանություններին ու կամավորներին որոնումներին մասնակցելու համար, ինչպես նաև հաստատել, որ Բենխամինը պատահաբար է մոլորվել, և ոչ ոք նրա անհետացման հետ կապ չունի: