Թրամփն իր բրազիլացի գործընկերոջից անվանական ֆուտբոլային մարզաշապիկ է նվեր ստացել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն իր բրազիլացի գործընկեր Ժայիր Բոլսոնարուին հյուրընկալելու ժամանակ անվանական ֆուտբոլային մարզաշապիկ է նվեր ստացել: Ի դեպ, այն եղել է 10 համարի մարզաշապիկ. այդ նույն համարի ներքո 1985թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն է մասնակցել լեգենդար Պելեն:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նախագահը շնորհակալություն է հայտնել նվերի համար՝ խոստովանելով, որ մինչև հիմա հիշում է Պելեին:
«Բոլորն էլ գիտեն, որ Բրազիլիան ֆուտբոլային մեծ պետություն է: Դուք շատ հրաշալի խաղացողներ ունեք: Ես դեռևս հիշում եմ Պելեին ու մյուսներին: Դուք ֆանտաստիկ պատմություն ունեք»,-ասել է Թրամփը:
Դրան ի պատասխան Բրազիլիայի նախագահը կատակել է՝ ասելով. «Ես մի քիչ ավելի երիտասարդ եմ, բայց ևս հիշում եմ Պելեին»:
Հայտնի է, որ Թրամփը 72, իսկ Բոլսոնարուն 63 տարեկան է: