Warner Bros. ընկերության տնօրենին հեռացնում են «սեքս-սկանդալից» հետո
Հոլիվուդյան Warner Bros. կինոընկերության գործադիր տնօրեն Քևին Ցուձիհարային ազատում են աշխատանքից «սեքս-սկանդալից» հետո:
Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ նշելով, որ մինչ այդ 54-ամյա Ցուձիհարային մեղադրում էին 21-ամյա դերասանուհուն գայթակղելու համար. վերջինիս դեր էր խոստացել ինտիմ հարաբերությունների դիմաց:
Ավելի վաղ Warner Media ժամանցային և լրատվական հարթակից հայտնել էին, որ հետաքննություն են վարում Warner Bros. Entertainment-ի տնօրենի «անթույլատրելի արարքի» շուրջ: Ինչպես հաղորդվում էր, վերջինս դրդել է դերասանուհի Շառլոտ Քըրքին արտամուսնական հարաբերությունների՝ քասթինգներում առաջխաղացման դիմաց: