Ամերիկացին 100 000 դոլար է շահել կանխատեսումներով թխվածքաբլիթի շնորհիվ
Ամերիկացի Դիեգո Կասերեսը եղբոր հետ չինական ռեստորանում ճաշելիս կանխատեսումներով թխվածքաբլիթ է կերել և չի անտեսել հրուշակեղենի վրա գրված կանխատեսումը:
Ինչպես հայտնում է CNN-ը, Կասերեսին բաժին է հասել թխվածքաբլիթը, որն ասում էր, որ այդ օրն իր համար հաջողակ է լինելու: Կարդալով դա՝ նա եղբորից պարտքով 10 դոլար է խնդրել և վիճակախաղի տոմս է գնել, որի շնորհիվ էլ խոշոր գումար է շահել:
Նրա շահումը կազմում է 100 000 դոլար: Կասերեսը հայտնել է, որ ցանկանում է գումարը կիսել եղբոր հետ: Բացի դրանից, նա ցանկանում է եղբոր հետ մեկնել ֆուտբոլային խաղեր դիտելու Հարավային Ամերիկայում և Եվրոպայում: