Հայուհիների կերպարը՝ համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչների գործերում (լուսանկարներ)
Հայ կնոջ կերպարը հնուց ի վեր ոգեշնչման աղբյուր է եղել ոչ միայն հայ, այլև այլազգի նկարիչների և քանդակագործների համար: Իրենց գործերում հայկական գեղեցկությունը պատկերել են ռուս, եվրոպացի և ամերիկացի նկարիչները: Այս մասին գրելով՝ Rusarminfo-ն ներկայացնում է հայտնի վարպետների վրձնին պատկանող գործերից մի քանիսը, որոնցում հայուհիներ են պատկերվել:
1. «Հայուհին Կահիրեում»: Նկարը 1885-ին հեղինակել է անգլիացի Ջոն Ֆրեդերիկ Լյուիսը՝ տպավորիչ կերպով արտացոլելով հայ կնոջ կերպարի առանձնահատկությունները, հատկապես ընդգծվում են նուրբ դիմագծերը և հագուստի տարրերը: Նկարը պահվում է Քաթարի Արևելյան թանգարանում:
2. «Հայուհին» կտավը 1882-ին պատկերել է արևելականության ամերիկացի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Արթուր Բրիջմենը: Այն համարվում է հայկական թեմայով ամենահաջողված գործերից մեկը:
3. Ելիզավետա Աբամելիք-Լազարևայի դիմանկարը պատկերել է ռուս գեղանկարիչ Սերգեյ Զարյանկոն 1854-ին: Ելիզավետան Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի հոգաբարձու Քրիստափոր Լազարևի դուստրն է և գնդապետ, իշխան Սեմյոն Աբամելիքի կինը:
4. Աշխեն՝ Այվազովսկու տատիկը: Հովհաննես Այվազովսկին իր կյանքի ընթացքում շուրջ 6000 նկար է հեղինակել: Հայկական թեմայով նկարներից առանձնանում է իր տատի դիմանկարը, որը պահվում է Թեոդոսիայի Այվազովսկու անվան պատկերասրահում:
5. Սերովի «Հայուհին»: Մարիա Ակիմյանի դիմանկարը ռուս հայտնի գեղանկարիչ Վալենտին Սերովի ամենահայտնի աշխատություններից մեկն է: 1928-ին Մարիա Ակիմովան (Ակիմյան) իր դիմանկարը նվիրել է Հայաստանի Ազգային պատկերասրահին: