Աննա Սեդոկովան կանանց միջազգային օրը շնորհավորել է մերկ լուսանկարով
Երգչուհի Աննա Սեդոկովան Կանանց միջազգային օրվա առթիվ յուրահատուկ շնորհավորական գրառում է կատարել Instagram-ում, որին կից լուսանկար է հրապարակել՝ անկողնում պառկած:
«Շնորհավո՛ր, սիրելինե՛րս: Սիրում եմ ձեզ, ամենագեղեցիկ, խելացի, մի քիչ խենթ և անսահման կանացի… Թող վարդեր և բյուրեղներ ամեն առավոտ ստանանք: Ոչ մի անձնական բան: Պարզապես տոնական մենամարտ: Ի՞նչ եք կարծում՝ աղջիկները կհաղթե՞ն «լայքերով»»,- գրել է ուկրաինուհին՝ գրառման մեջ նշելով Եգոր Կրիդին և Սերգեյ Ժուկովին:
Լուսանկարում Սեդոկովան մերկ է ներկայացել՝ սավանով փաթաված, իսկ անկողնու վրա ծաղկեփունջ և շամպայնի շիշ: