Սանկտ Պետերբուրգի մետրոյում Մարտի 8-ի կապակցությամբ կին ուղևորներին անակնկալ ծաղիկներ են նվիրել (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում մի խումբ երիասարդներ գնացել են մետրոպոլիտենի կայարան և կին ուղևորներին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ կակաչների փնջեր նվիրել, գրում է life.ru-ն:
Ակցիան իրականացվել է «Սենայի հրապարակ» կայարանում: Տղամարդկիկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ընդհանուր առմամբ 500 ծաղկեփունջ են նվիրել, ընդ որում՝ յուրաքանչյուր ծաղկեփնջի հետ առանձին մաղթանք են հղել կանանց:
Այսօր Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջաններում նմանատիպ ակցիաներ են իրականացվել: Կանանց ծաղիկներ են նվիրել փողոցներում, հրապարակներում, հանգստավայրերում և անգամ օդանավակայաններում: