ԱՊԼ. Ագուերոն ճանաչվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի փետրվարի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է ԱՊԼ-ի մամուլի ծառայությունը:
Նախորդ ամիս արգենտինացի հարձակվողը մասնակցել է առաջնությունում «քաղաքայինների» չորս խաղերին և դարձել է 7 գոլի հեղինակ: Ագուերոն հեթ-տրիկ է ձևակերպել «Արսենալի» (3-1) և «Չելսիի» (6-0) հետ խաղերում, մեկ գոլ էլ խփել է «Վեսթ Հեմի» դարպասը:
Լավագույն ֆուտբոլիստի համար քվեարկությունում Ագուերոն շրջանցել է Էշլի Բարնսին («Բերնլի»), Շոն Լոնգստաֆին («Նյուքասլ Յունայթեդ»), Սադիո Մանեին, Վիրջիլ վան Դեյկին (երկուսն էլ՝ «Լիվերպուլ),Պոլ Պոգբային, Լյուկ Շոուին (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ) և Ուիլֆրիդ Զահային («Քրիսթալ Փելաս»):