ԶԼՄ-ներ. Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդում» երկու անգամ ավելի քիչ կվաստակի, քան Մոուրինյուն
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է պահպանել Ուլե-Գունար Սուլշերին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է Mirror-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, նրա տարեկան աշխատավարձը 8,7 մլն եվրո կկազմի, ինչը մոտ երկու անգամ ավելի քիչ է, քան մանկունիացիների նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի աշխատավարձն էր:
Հիշեցնենք` 46-ամյա Սուլշերը 2018 թվականի դեկտեմբերին է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»` այդ պաշտոնում փոխարինելով հեռացված Ժոզե Մոուրինյուին:
Սուլշերի գլխավորությամբ թիմը 10 հաղթանակ է տարել Պրեմիեր-լիգայում, երկու անգամ էլ ոչ-ոքի է խաղացել:
«Մանչեսթեր Յունայթեդն» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 58 միավոր: Այս շաբաթ թիմը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ` երկու խաղի արդյունքում հաղթելով ՊՍԺ-ին: