Apple-ի ղեկավարը Թրամփի վրիպումից հետո Twitter-ում «փոխել» է ազգանունը
Ամերիկյան հայտնի Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկը Twitter սոցկայքում իր ազգանվան փոխարեն ընկերության՝ խնձորի նշանով լոգոտիպն է դրել:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսքի մեջ վրիպակ էր թույլ տվել՝ նրան Թիմ Էյփլ անվանելով:
Դեպքից հետո տարբեր սոցկայքերի օգտատերեր կոչ են արել Քուկին փոխել ազգանունը Twitter-ի էջում:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում աշխատանքի նախարարության կազմակերպած հանդիպմանը Քուկը հանդես էր եկել զեկույցով՝ պատմելով ընկերության ուսուցողական նախաձեռնությունների հաջողության մասին: ԱՄՆ նախագահը, որը նույնպես ներկա էր եղել հանդիպմանը, ասել էր. «Դուք իսկապես մեծ ներդրում եք ունենում մեր երկրի զարգացման մեջ: Մենք շատ ենք գնահատում դա, Թիմ Էյփլ»: