Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում տեղի է ունեցած ականային պատահարից տուժած հայ սակրավորի աջ ոտնաթաթը ամպուտացվել է
Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում տեղի է ունեցած ականային պատահարից տուժած հայ սակրավորի աջ ոտնաթաթը ամպուտացվել է. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը:
«Նրա աջ ոտնաթաթն ամպուտացվել է, տեղափոխվելու է Հայաստան»,- ասաց նա:
Նա ասաց, որ սակրավորը փետրվարի 8-ին հումանիտար առաքելությամբ Սիրիա մեկնած 83 խմբի անդամներից է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:
Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են: