Սիրիայում զինյալների կողմից հրետակոծության հետևանքով երեխա է զոհվել
Սիրիայի հյուսիսային Համա նահանգում զինյալներն ականանետից կրակ են բացել բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ երեխա է մահացել, Газета-ի փոխանցմամբ` հայտնում է SANA-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` հրետակոծության հետևանքով մահացածն աղջիկ երեխա է, խաղաղ բնակիչների շրջանում կա ևս վեց վիրավոր: Նշվում է, որ տուժել են նաև բնակելի շենքեր:
Միջադեպի և վիրավորների վիճակի մասին այլ տեղեկություն չի հաղորդվում: