Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-«Մանչեսթեր Յունայթեդ». մեկնարկային կազմեր
Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենս» ստադիոնում կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հանդիպման մրցավարը սլովենացի Դամիր Սկոմինան է: Նրան կօգնեն Յուրե Պրապրոտնիկը և Ռոբերտ Վուկանը: Չորրորդ պաշտոնյան Մատեյ Յուգը:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին:
Մրցող թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
ՊՍԺ - 1. Բուֆոն, 2. Սիլվա, 3. Կիմպեմբե, 4. Կերեր, 5. Մարկինյոս, 6. Վերատի, 7. Մբապե, 11. Դի Մարիա, 13. Ալվես, 14. Բերնատ, 23. Դրաքսլեր
«Մանչեսթեր Յունայթեդ» - 1. Դե Խեա, 2. Լինդելյոֆ, 3. Բայի, 9. Լուկակու, 10. Ռեշֆորդ, 12. Սմոլինգ, 15. Պերեյրա, 17. Ֆրեդ, 18. Յանգ, 23. Շոու, 39. ՄակՏոմինայ