Օգտատերերը Ուիլ Սմիթին բավականաչափ սևամորթ չեն համարում Ալեքսիս Օհանյանի աներոջ դերը մարմնավորելու համար
Համացանցի օգտատերերը համարում են, որ ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը բավականաչափ սևամորթ չէ «Ռիչարդ արքա» կենսագրական ֆիլմում նկարահանվելու համար:
Ինչպես հայտնում է BBC News-ը, դեռևս դերասանին չեն հաստատել հայտնի թենիսիստուհիներ Վինուս և Սերենա Ուիլյամսների հոր դերը մարմնավորելու համար: Այնուամենայնիվ, նա հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել նախագծին:
Սոցցանցերում շատերը կարծիք են հայտնել, որ ֆիլմում նկարահանվելու համար պետք է ավելի մուգ մաշկ ունեցող դերասանի հրավիրեն: Առաջարկվող թեկնածուներից են Իդրիս Էլբան և Մահերշալա Ալին:
«Ոչինչ չունեմ Ուիլ Սմիթի դեմ, բայց ինչո՞ւ է նա խաղում Վինուսի և Սերանայի հոր դերը: Այո, նա կարող է խաղալ, սակայն կան սևամորթ մարդիկ, որոնք նույնպես կարող են խաղալ», - գրել է օգտատերերից մեկը:
«Ինձ դուր է գալիս Ուիլ Սմիթը, բայց նա Ռիչարդի դերում խառնաշփոթ է: Դա ուղղակի անտեղի է, կան այլ մուգ մաշկով և անուն հանած դերասաններ, որոնք կարող են անել այդ աշխատանքը», - գրել է մեկ ուրիշը: