Մահացել է Queen խմբի առաջին բաս-կիթառահարը
Կյանքից հեռացել է բրիտանական Queen ռոք խմբի առաջին բաս-կիթառահար Մայք Գրոուզը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է խմբի անդամ Ռոջեր Թեյլորը:
«Ցավալի է իմանալ հին ընկերոջս՝ Մայք Գրոուզի մահվան մասին, որին առաջին անգամ լսել եմ The Individuals խմբում, երբ մենք երկուսս էլ սովորում էինք դպրոցում: Նա միշտ հոյակապ էր նվագում: Հանգչի՛ր խաղաղությամբ»,- գրել է երաժիշտն իր ինստագրամյան էջում:
Գրոուզը Queen խմբի կազմում հանդես է եկել մի քանի ամիս՝ 1970 թվականին: Երաժշտի մահվան պատճառն անհայտ է: