Իսլամացած բրիտանացուն Լոնդոնում ահաբեկչություն ծրագրելու համար ցմահ ազատազրկման են դատապարտել
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի կենտրոնական դատարանի դատավոր Նիկոլաս Հիլյարդը զանգվածային ահաբեկչական գործողություն ծրագրելու համար բրիտանացի Լյուիս Լադլոուին ցմահ ազատազրկման է դատապարտել, հաղորդում է Sky News-ը:
Աուտիզմով տառապող 27-ամյա Լադլոուն անցած տարի իրեն մեղավոր էր ճանաչել մեծ Բրիտանիայում ահաբեկչական գործողության ծրագրման և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ֆինանսավորելու համար:
Դատավոր Հիլյանդն ասել է, որ մեղադրյալի ծրագրած ահաբեկչական մեծամասշտաբ գործողությունն իրականանալու մեծ հավանականություն է ունեցել, ինչպես նաև մեծ թվով մարդկանց զոհվելու ռիսկ է եղել:
Իսլամ ընդունած Լադլոուն կարող է վաղաժամկետ ազատ արձակման պահանջ ներկայացնել միայն 15 տարի հետո: