ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը Փաշինյանին շփոթել է Բախտաձեի հետ (լուսանկար)
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցի վերաբերյալ:
Սակայն եվրահանձնակատարը գրառման տակ Փաշինյանի լուսանկարի փոխարեն կցել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից ֆոտոկոլաժ:
«Հաճույքով ևս մեկ անգամ Բրյուսելում դիմավորում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը շահեկան է երկու գործընկերների համար էլ: Միասին աշխատում ենք դրա իրագործման ուղղությամբ»,-գրել է պաշտոնյան:
Հայտնի է, որ սխալ հրապարակված լուսանկարն ընդամենը մի քանի րոպե է մնացել սոցկայքում, սակայն օգտատերերը հասցրել են «սքրինշոթ» անել: Այնուհետև «սքրինշոթը» հայտնվել է վրացի քաղաքագետ Գիա Աբաշիձեի ֆեյսբուքյան էջում: