Դավիթաշենի եկեղեցու դիմաց բախվել են 31–ամյա վարորդի Cadillac-ն ու 27–ամյա վարորդի Mercedes-ը, վարորդները մեղադրում են միմյանց. shamshyan.com
Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Դավիթաշեն կամրջից դեպի Դավիթաշենի եկեղեցի տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Հրաչյա Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 45 QO 455 համարանիշի և 31-ամյա Վահագն Ավետիսյանի վարած Cadillac մակնիշի 35 TR 853 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վարորդներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Վթարի մեջ վարորդները մեղադրում էին միմյանց, իսկ Mercedes-ի վարորդ Հ. Հովհաննիսյանը դեպքի վայրում ճանապարհային ոստիկաններին հայտնել է, որ ինքը իր մոտ վարորդական իրավունքի վկայական չունի: