Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին համաձայնագրից դուրս գալը իրադրությունը դեպի լավը չի փոխում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության դաշնային ծառայության խորհրդում հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին համաձայնագրից դուրս գալու որոշումն օպերատիվ իրադրությունը դեպի լավը չի փոխում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Ելույթի ժամանակ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի սահմանների մոտ շարունակվում է ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի ընդլայնումը, իսկ ԱՄՆ-ի՝ համաձայնագրից դուրս գալը բարդացնում է օպերատիվ իրադրությունը:
«Միացյալ Նահանգների՝ Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին համաձայնագրից դուրս գալու որոշումն ուղիղ քայլ է՝ միտված միջազգային անվտանգության ոլորտում համաձայնությունների ամբողջ համակարգի փլուզմանը»,- հավելել է ՌԴ նախագահը: