Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը 21-րդ տուրից հետո
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում այսօր` մարտի 6-ին, կայացել են 21-րդ տուրի բոլոր 4 հանդիպումները:
Առաջատար «Ալաշկերտը» հյուրընկավելիս մրցել է «Գանձասար-Կապանի» հետ և 4:2 հաշվով կարևոր հաղթանակ տարել դրամատիկ խաղում:
«Ալաշկերտի» կազմում դուբլ է ձևակերպել Ալեքսանդր Պրուդնիկովը, մեկական գոլ էլ իրենց ակտիվում գրանցել են Մլադեն Զելկովիչն ու Դանիլո Սեկուլիչը, իսկ կապանյան թիմի կազմում երկու գնդակ հետ են բերել Շուլան և Գեղամ Հարությունյանը:
«Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ»` 2:4
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Ժորժե Միգել Ֆեյոկա Չուլա (12՛), Գեղամ Հարությունյան (73՛) - Ալեքսանդր Պրուդնիկով (1՛- 11մ., 90+2՛), Մլադեն Զելկովիչ (45+2՛), Դանիլո Սեկուլիչ (54՛)
Տուրի մյուս խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել է «Փյունիկի» կողմից և 3 անպատասխան գնդակ ուղարկել վերջինիս դարպասը: Այս հաղթանակի շնորհիվ Վարդան Մինասյանի սաներն իրենց միավորների թիվը հասցրել է 32-ի և բարձրացել են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:
Հիշեցնենք` «Արարատ-Արմենիայի» կազմում գոլեր են հեղինակել Գեորգի Պաշովը, Ջիովանի Մարտինեսն ու Անտոն Կոբյալկոն:
«Փյունիկ»-«Արարատ-Արմենիա»` 0:3
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ
Մրցավար՝ Արտակ Սիմոնյան
Գոլերը՝ Գեորգի Պաշով (12՛), Ջիովանի Մարտինես Կորտես (26՛), Անտոն Կոբյալկո (65՛)
Եվս մեկ խաղ կայացել է Վանաձորում: «Լոռին» տեղի ֆուտբոլի ակադեմիայում ընդունել է «Արցախին» և 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել երևանյան թիմի նկատմամբ: Արթուր Պետրոսյանի թիմն այս տարվա իր առաջին հաղթանակն է տարել պաշտոնական խաղերում, դուբլի հեղինակ է դարձել Ջոնել Դեսիրեն:
«Լոռի ՖԱ»-«Արցախ ՖԱ»` 2:0
Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Արթուր Սաֆարյան
Գոլերը՝ Ջոնել Դեսիրե (11՛, 59՛- 11մ.)
Տուրի վերջին խաղը կայացել է Երևանում: Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվել է «Արարատի» կողմից և 2:0 հաշվով հաղթանակ է տարել: «Արարատի» կազմում ինքնագոլի հեղինակ է դարձել Կևին Նտիկա Բոնդոմբեն, իսկ գյումրեցիների առավելությունը կրկնապատկել է Փալ Մուսա Բակայոկոն` 48-րդ րոպեին անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը:
«Արարատ»-«Շիրակ»` 0:2
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար՝ Սուրեն Բալիյան
Գոլերը՝ Կևին Նտիկա Բոնդոմբե (12՛, ինքնագոլ), Մուսա Փոլ Բակայոկո (48՛- 11մ.)
Այս հաղթանակի շնորհիվ Գյումրիի թիմն իր միավորների թիվը հասցրել է 26-ի և շարունակում է զբաղեցնել Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
«Արարատը», որը գարնանային հատվածի վերսկսումից հետո երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել, շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը` իր ակտիվում ունենալով 13 միավոր:
21-րդ տուրից հետո Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակն այս տեսքն ունի`
N | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1. | Ալաշկերտ | 19 | 11 | 3 | 5 | 25 | 14 | 36 |
2. | Արարատ-Արմենիա | 19 | 9 | 5 | 5 | 27 | 15 | 32 |
3. | Բանանց | 18 | 9 | 3 | 6 | 25 | 21 | 30 |
4. | Փյունիկ | 19 | 9 | 3 | 7 | 23 | 23 | 30 |
5. | Լոռի ՖԱ | 19 | 8 | 5 | 6 | 27 | 21 | 29 |
6. | Շիրակ | 19 | 6 | 8 | 5 | 16 | 16 | 26 |
7. | Գանձասար-Կապան | 18 | 6 | 4 | 8 | 21 | 20 | 22 |
8. | Արցախ ՖԱ | 18 | 2 | 7 | 9 | 14 | 30 | 13 |
9. | Արարատ | 19 | 3 | 4 | 12 | 12 | 30 | 13 |
N
|
|
Ֆուտբոլիստ
|
Գոլեր |
01
|
-
|
Ջոնել Դեսիրե (Լոռի ՖԱ) | 10 |
02
|
-
|
Իվայլո Դիմիտրով (Արարատ-Արմենիա) | 10 |
03
|
-
|
Միհրան Մանասյան (Գանձասար-Կապան) | 6 |
04
|
-
|
Ալիյու Իսահ (Լոռի ՖԱ) | 5 |
05
|
-
|
Ուրոշ Նենադովիչ (Ալաշկերտ) | 5 |
06
|
-
|
Լուբամբո Մուսոնդա (Գանձասար-Կապան) | 5 |
07
|
-
|
Գարսիա Պրայա Վալմերսոն (Բանանց) | 5 |
08
|
-
|
Անտոն Կոբյալկո (Արարատ-Արմենիա) | 5 |
09
|
-
|
Արտակ Եդիգարյան (Ալաշկերտ) | 4 |
10
|
-
|
Վահագն Այվազյան (Բանանց) | 4 |
11
|
-
|
Էրիկ Վարդանյան (Փյունիկ) | 4 |
12
|
-
|
Սանդի Ինուսա Ումարու (Լոռի ՖԱ) | 4 |
13
|
-
|
Անդրանիկ Քոչարյան (Արարատ) | 3 |
14
|
-
|
Ակմալ Բախտիյարով (Արցախ ՖԱ) | 3 |
15
|
-
|
Ժան-Ժակ Բուգուհի (Արարատ-Արմենիա) | 3 |
16
|
-
|
Գրիգոր Աղեկյան (Արցախ ՖԱ) | 3 |
17
|
-
|
Մաքսիմ Ժեստոկով (Փյունիկ) | 3 |
18
|
-
|
Պետրոս Ավետիսյան (Արարատ-Արմենիա) | 3 |
19
|
-
|
Իգոր Ստանոյևիչ (Բանանց) | 3 |
20
|
-
|
Մոհամեդ Կոնատե (Փյունիկ) | 3 |