ԱՄՆ-ում շունը պոկել է 4-ամյա տղայի ձեռքը
ԱՄՆ Յուտա նահանգում հասկի ցեղատեսակի շունը հարձակվել է 4-ամյա տղայի վրա, ինչի հետևանքով երեխան կորցրել է ձեռքը, գրում է Buzzfeed-ը:
Փրկարար ծառայության աշխատակից Ջեյսոն Քուկը, որը հոսպիտալացրել է երեխային, նշել է, որ փոքրիկը սողալով մոտեցել է հարևան տան ցանկապատին՝ շների հետ խաղալու համար: Այդ ժամանակ շներից մեկը հարձակվել է երեխայի վրա:
Ընդ որում՝ երեխայի ձեռքը վերականգնել չի հաջողվի, քանի որ «կենդանին, ամենայն հավանականությամբ, կերել է այն»:
Շներին խլել են տիրոջից ու հարկադրաբար ուղարկել 10-օրյա կարանտինի:
Տուժած երեխայի վիճակն այժմ կարգավորվել է, արյունահոսությունը հաջողվել է կանգնեցնել դեռ մինչ բժիշկների ժամանումը: