«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի բրիտանական տարբերակի մասնակիցը վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ հասել է եզրափակիչ հարցին
Մեծ Բրիտանիայում անգլերենի ուսուցիչ Ջոն Ռոբինսոնն առաջին մասնակիցն է դարձել, որը վերջին 13 տարվա ընթացքում հասել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի` մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ եզրափակիչ հարցին:
Ինչպես նշում է Evening Standard պարբերականը՝ խաղի պատմության մեջ վերջին անգամ եզրափակիչ հարցին հասել են 2006թ.-ին:
Ռոբինսոնից պահանջվել է պատասխանել հարցին, թե Մեծ Բրիտանիայի վարչապետներից որը նախկինում չի զբաղեցրել երկրի արտգործնախարարի պաշտոնը՝ Ուինսթոն Չերչիլը, Էնթոնի Իդենը, Հարոլդ Մաքմիլանը, թե Ալեք Դուգլաս-Հյումը:
Մասնակիցը ռիսկի չի դիմել՝ նախընտրելով վերցնել գումարը: Ճիշտ պատասխանն Ուինսթոն Չերչիլն է եղել:
Հեռուստախաղի վարող Ջերեմի Քլարքսոնը Ռոբինսոնին «հեքիաթային խաղացող» է անվանել, իսկ նրա մասնակցությամբ թողարկումը՝ արտակարգ: