Մոսկվայում 23-ամյա կինը փորձել է նորածին դստերը 1 մլն ռուբլիով վաճառել
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի բնակչուհին կասկածվում է իր նորածին դստերը սոցցանցի միջոցով 1 մլն ռուբլիով վաճառելու համար, գրում է РИА Новости-ն:
Կինը սոցցանցում նորածին դստերը որդեգրելու համար ծնողներ փնտրելու մասին հայտարարություն է տվել, ինչպես նաև դրա դիմաց 1 մլն ռուբլի պահանջել:
Հաղորդվում է նաև, որ մարտի 5-ին կինը, գումարը ստանալուց հետո, իր բնակարանում երեխային գնորդին է հանձնել և ստացական գրել:
Դեպքի առթիվ 23-ամյա կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել: Վերջինս լիովին ընդունել է իր մեղքը: Երեխան այժմ ապահով վայրում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: