Վայրի գեղեցկություն. Քիմ Քարդաշյանը՝ Փարիզի նորաձևության շաբաթին (լուսանկարներ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սիրում է համընդհանուր ուշադրության կենտրոնում լինել, գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ 38-ամյա աստղի հայտնվելը Փարիզի նորաձևության շաբաթին բավական տպավորիչ է եղել:
Քարդաշյանը կրել է 10 000 դոլար արժողությամբ, ընձառյուծի նախշերով հագուստ՝ այն համադրելով նմանատիպ վերարկուով, կոշիկներով ու ձեռնոցով:
Նշվում է, որ հեռուստաաստղն այս տեսքով դուրս է եկել փարիզյան Ritz Hotel հյուրանոցից և ուղևորվել Նորաձևության շաբաթվա փակման արարողությանը:
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ, երբ Քարդաշյանը Փարիզում մասնակցում էր Նորաձևության շաբաթվան, անհայտ անձինք ներխուժել էին նրա հյուրանոցային համար ու մոտ 10 մլն եվրոյի զարդ գողացել: