Իսրայելում արգելել են օգտվել մարմնավաճառների ծառայություններից
Իսրայելի խորհրդարանը երկրորդ և երրորդ ընթերցմամբ հաստատել է սեքս ծառայություններ ձեռքբերելու արգելքի մասին օրինագիծը:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, մարմնավաճառների ծառայություններից օգտվելն արգելելուց բացի, օրինագիծը երկրի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար պատիժներ է նախատեսում այն վայրում լինելու համար, որտեղ մատուցվում են նմանատիպ ծառայություններ: Միևնույն ժամանակ ոչ մի պատիժ չի սահմանվում մարմնավաճառների համար:
Օրենքը տուգանք է նախատեսում 2000 շեկելի չափով առաջին անգամվա համար, իսկ կրկնելու դեպքում՝ 4000 շեկել:
Առանձին դեպքերում իրավախախտումը կարող է քրեական հանցագործություն ճանաչվել: