Անչելոտին 18 տարվա մեջ առաջին անգամ իր թիմին չկարողացավ դուրս բերել ՉԼ-ի փլեյ-օֆֆ
Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի խմբային փուլում «Նապոլին» զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Իր խմբում «Նապոլին» ընդգրկված էր «Լիվերպուլի», ՊՍԺ-ի և «Ցրվենա Զվեզդայի» հետ:
Նեապոլիտանական ակումբն այս մրցաշրջանում գլխավորում է Կարլո Անչելոտին:
Ըստ Goal.com-ի՝ իտալացի մասնագետը 2000/2001 մրցաշրջանից հետո առաջին անգամ չի կարողանում իր թիմին դուրս բերել ՉԼ-ի փլեյ-օֆֆ:
18 տարի առաջ նրա գլխավորած «Յուվենտուսը» չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը, որտեղ ընդգրկված էր «Դեպորտիվոյի», «Համբուրգի» և «Պանատինայիկոսի» հետ:
Հիշեցնենք, որ Անչելոտին երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: