Ջենիֆեր Լոպեսը 20 րոպեում 2 մլն դոլար է վաստակել
Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը 2 մլն դոլար է ստացել Քաթարի մայրաքաղաք Դոհայում 20 րոպեանոց ելույթի համար:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Լոպեսին հրավիրել էին Doha Festival City առևտրի կենտրոնի բացման արարողությանը: Վերջինիս պարտականությունների շրջանակներում էր զբոսանքը կենտրոնի տարածքում և 20 րոպեանոց public talk ելույթը կանանց իրավունքների թեմայով:
Այդ ամենի համար Լոպեսին 2 մլն դոլար հոնորար են վճարել: Բացի այդ, միջոցառման կազմակերպիչներն ամբողջությամբ հոգացել են նրա ուղևորության ծախսը, որը կազմել է 1.2 մլն դոլար:
Աղբյուրը նշում է, որ նմանօրինակ առաջարկ երգչուհին ստացել է Qatar Airways ավիաընկերությունից, որը 1.5 մլն դոլար է առաջարկում 20 րոպեանոց ելույթի համար: