Օքսֆորդի բառարանը ընտրել է տարվա բառը
Անգլերեն լեզվի Օքսֆորդի բառարանը կազմողները 2018-ի տարվա բառ են ընտրել «թունավոր» (toxic) ածականը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, մասնագետների խոսքով՝ այդ բառի նշանակությամբ էջի դիտումները մեկ տարում ավելացել են 45 տոկոսով: Ինչպես նշվում է հայտնի բառարանի կայքում տեղադրված հայտարարության մեջ, բառի նշանակության շուրջ հետաքրքրվածության աճը մեծապես պայմանավորված է բրիտանական Սոլսբերիում ՌԴ հետախուզության նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ:
Այս տերմինի առավել տարածված օգտագործումը մոլորակի էկոլոգիական խնդիրների համատեքստում նույնպես մեծ դեր է ունեցել այն` տարվա բառ ճանաչելու գործում:
Բացի այդ, ածականը հաճախակի կիրառվում է «թունավոր հարաբերություններ» բառակապակցությամբ: