Մեքսիկայում հազարավոր մարդկանց են տարհանել՝ Խաղաղ օվկիանոսից մոտեցող փոթորկի պատճառով
Մեքսիկայի ափամերձ շրջաններում հազարավոր մարդիկ են տարհանվել, դպրոցները փակվել են:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, տեղի բնակիչները պատրաստվում են Խաղաղ օվկիանոսում ձևավորված «Վիլլա» փոթորկին դիմակայելուն, որը մոտենում է Մասատլան առողջարանային քաղաքին:
Կանխատեսումների համաձայն՝ փոթորիկն ուղեկցվելու է հորդառատ անձրևներով և ուժեղ քամիներով: Հաղորդվում է, որ փոթորկին արդեն տրվել է վտանգավորության 4-րդ աստիճան: Քամու արագությունը հասնում է 241 կմ/ժամի:
Մասնագետների կարծիքով՝ մոտեցող փոթորիկն ուժեղագույններից մեկն է, որը վերջին տարիներին Մեքսիկայի ափերին է հարվածել Խաղաղ օվկիանոսից: