Դեռահասները մերկ ձեռքերով ազատում են շանը, որի շուրջ հսկայական օձ էր փաթաթվել (տեսանյութ)
Դեռահասներին հաջողվել է հսկայական օձի հարձակումից փրկել շանը, որի շուրջ փաթաթվել էր թունավոր սողունը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, փայտերով զինված երեք երեխա նետվել են շանն ազատելու օձից: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է սողունը քարկապել ընտանի կենդանու հետևի թաթերը, որի ինքնուրույն ազատվելու ջանքերն ապարդյուն են անցնում:
Շան փրկիչները նախ փայտերով են փորձում հարվածել օձին և ստիպել նրան հեռանալ, սակայն նկատելով, որ դա արդյունք չի տալիս, որշում են մերկ ձեռքերով պայքարել օձի դեմ:
Արդյունքում օձը ետ է քաշվում, իսկ շունը փախչում է: Թե երբ և որտեղ է տեսանյութը նկարահանվել, հայտնի չէ։