Ֆիլիպինցին կեղծել է իր մահն ու ամուսնության «դաժան» առաջարկ արել ընկերուհուն (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆիլիպինների բնակիչ Ջեֆրի Դելրիոն որոշել է յուրահատուկ ձևով ամուսնության առաջարկ անել իր սիրելիին, ինչի համար «բեմադրել» է սեփական մահը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, տղամարդն ամեն ինչ այնպես է բեմադրել, որ ընկերուհու աչքի առաջ «զոհվի» ավտովթարի հետևանքով, իսկ հետո «վերակենդանանա» ու, ծնկի գալով, սիրելիին առաջարկի իր կինը դառնալ:
Ստորև ներկայացված կադրերում երևում է՝ ինչպես է Դելրիոն ընկած ճանապարհին, իսկ ճանապարհային ոստիկանը (նա «ներկայացման» մասնակիցներից էր) ընկերուհուն՝ Շեյլա Պարայանոնին, խնդրում նախապատրաստվել վատագույնին ու հայտնում ընկերոջ «մահվան» լուրը:
Աղջիկը վազում է «անշնչացած» Դելրիոյի մոտ ու սկսում արտասվել: Բայց հանկարծ երիտասարդը «վերակենդանանում» է ու առաջարկություն անում: Սկզբում Շեյլան նրան ապտակում է, բայց հետո համաձայնում է ամուսնանալ:
Զույգի ընկերների կարծիքով՝ այս ամենն անչափ ռոմանտիկ էր: