«Ինչ-որ մեկը ցանկանո՞ւմ է սառեցված լապշա ճաշին». հետազոտողները ցույց են տվել՝ ինչ տեսք է ստանում սնունդը -60 աստիճանի պայմաններում
Ֆրանս-իտալական «Կոնկորդիա» անտարկտիկյան կայանի աշխատակիցները հրապարակել են լուսանկար, որում երևում է, թե ինչ տեսք է ստանում սնունդը 60 աստիճան ցրտի պայմաններում:
Ինչպես երևում է Եվրոպական տիեզերական գործակալության Facebook-ի պաշտոնական էջում հրապարակված նկարում՝ աշխատակիցները փորձարկման համար օգտագործել են լապշա: Հետազոտողներից մեկը պահել է լապշայով լի ափսե, որում ուտեստն ամբողջովին քարացել է ուղղահայաց դիրքով՝ պատառաքաղի հետ միասին:
«Ինչ-որ մեկը ցանկանո՞ւմ է սառեցված լապշա ճաշին»,- կատակել են նյութի հեղինակները: Նրանք նշել են, որ նման պայմաններում պետք է շատ ուշադիր հետևել սննդին, որ այն «չափից շատ չսառչի»:
Գործակալությունից հայտնել են, որ ուղարկում են իրենց աշխատակիցներին նման դաժան պայմաններում ապրելու՝ երկարատև մեկուսացման ազդեցությունը մարդու հոգեկանի վրա ուսումնասիրելու նպատակով: Այդ ամենն արվում է Միջազգային տիեզերակայան հետագա երկարատև թռիչքների կազմակերպման նպատակով: