Caviar-ը ներկայացրել է iPhone XS Max-ի 15.000 դոլարանոց տարբերակը
Սմարթֆոնների լյուքս դասի թյունինգավորմամբ զբաղվող Caviar ռուս-իտալական ընկերությունը ներկայացրել է ամերիկյան Apple բրենդի նոր iPhone-ի ավելի ճոխ տարբերակները:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, Caviar-ը ցուցադրել է Maximum Collection հավաքածուն, որում ներառված են iPhone XS Max 512 Գբ մոդելի թանկարժեք տարբերակները:
Հավաքածուի ամենամատչելի մոդելն արժե 5.200 դոլար: Այն կոչվում է Maximum Ultralight: Հեռախոսը պատրաստված է թեթև ածխածնից:
Հաջորդ նմուշը կոչվում է Maximum Invincible: Այն պատրաստված է տիտանից ու, ստեղծողների խոսքով, այնքան ամուր է, որ անխոցելի է անգամ արձակված փամփուշտի համար: Հեռախոսն արժե 5.500 դոլար:
Հավաքածուի զարդը Maximum Fine Gold մոդելն է, որը պատրաստված է ոսկուց ու արժե 15.340 դոլար: