Renault-ը ներկայացրել է EZ-Ultimo էլեկտրական կոնցեպտը (լուսանկարներ)
Փարիզի միջազգային ավտոսրահում ներկայացվել է ֆրանսիական Renault ավտոընկերության նոր ինքնակառավարվող կոնցեպտը:
Ինչպես նշում է The Verge-ը, էլեկտրական նորույթը ստացել է EZ-Ultimo անվանումը: Պարբերականը նկատում է, որ մեքենան ֆուտուրիստիկ է ու ներկայացնում է Renault-ի՝ մեքենաների ապագայի վերաբերյալ տեսլականը:
Հայտնի է, որ սա Renault-ի EZ ընտանիքի արդեն 3-րդ մոդելն է: Դեռևս հայտնի չէ, թե ընկերությունն առաջինը որ մոդելի արտադրությամբ կզբաղվի:
Մեքենայի տեխնիկական բնութագրի մասին տեղեկություն չկա: