Աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակը սկսել է այլմոլորակայինների որոնումը
Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվող MeerKAT ռադիոաստղադիտարանը միացել է Breakthrough Listen նախագծին ու սկսել մեր գալակտիկայի միլիոնավոր աստղերից վերերկրային քաղաքակրթության ներկայացուցիչների կողմից ուղարկված հավանական ազդակները որսալու առաքելությունը:
Breakthrough Listen-ի համահիմնադիրներից մեկը՝ միլիարդատեր Յուրի Միլները, հայտարարել է, որ MeerKAT-ի հետ համագործակցությունը կընդլայնի իրենց հնարավորությունների սահմանը:
Ինչպես նշում է ria.ru-ն, Breakthrough Listen նախագիծը մեկնարկել է 2015թ. ռուս միլիարդատիրոջ ու հանգուցյալ բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգի նախաձեռնությամբ:
Միլները դրա շրջանակում հատկացրել է 100 մլն դոլար՝ հույս ունենալով, որ նախագիծը հնարավորություն կտա այլմոլորակայինների գոյության ապացույցներ գտնել:
Այնուհանդերձ՝ աշխատանքի երեք տարվա ընթացքում գիտնականները դեռևս էական արդյունքի չեն հասել: