«Յան Ռեգենսբուրգը» հաղթել է. Ադամյանը կրկին գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)
Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» սեփական հարկի տակ հաղթել է «Հեիդենհեյմին»:
Խաղն ավարտվել է 2:1 հաշվով: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգսի Ադամյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանն ու դարձել իր թիմի առաջին գոլի հեղինակը` աչքի ընկնելով 6-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Յան Ռեգենսբուրգը» 10 միավորով 9-րդն է: