Քեյթ Միդլթոնը գրավել է լրագրողների ուշադրությունը՝ հարսանիքին ներկայանալով հին զգեստով
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը կրտսեր որդու՝ Լուիի ծնունդից հետո վայելում է դեկրետային արձակուրդն ու քիչ է դուրս գալիս հանրության առաջ:
Ինչպես գրում է Euromag-ը, դքսուհին բացառություն է արել իր ընկերների՝ Սոֆի Քարթերի և Ռոբերտ Սնագսի համար, որոնց հարսանիքին ներկա է գտնվել անցյալ շաբաթ օրը: Տոնական հանդիսությունը տեղի է ունեցել Նորֆոլկի Սուրբ Անդրես եկեղեցում:
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին հանդիսավոր արարողությանը ժամանել են ավագ որդու՝ 5-ամյա Ջորջի և դստեր՝ 3-ամյա Շառլոթի հետ:
Լրագրողների ուշադրությունը գրավել է ժպտացող Քեյթը, որը ներկայացել է կապույտ հանդերձանքով և Catherine Walker-ի վերարկուով: Իր տեսքը նա լրացրել է կապույտ վարդերով գլխազարդով և շքեղ զարդերով: Աղբյուրն ընդգծում է, որ այս տեսքով Քեյթին արդեն նկատել են անցյալ տարի Գերմանիա կատարած ուղևորության ընթացքում:
Դքսուհին հայտնի է նորաձևության նկատմամբ իր խելամիտ մոտեցմամբ և չի խուսափում հանրությանը ներկայանալ միևնույն կերպարով: