Իսպանիայի Գերագույն դատարանը մերժել է չեղարկել թագավորի փեսայի դատավճիռը
Իսպանիայի Գերագույն դատարանը չի բավարարել Noos մեծ հնչեղություն ստացած կոռուպցիոն գործով անցնող անձանց՝ արքայադուստր Կրիստինայի ամուսնու՝ Ինյակի Որգանգարինի և նրա նախկին գործընկեր Դիեգո Տորեսի փաստաբանների հայցը և մերժել է չեղարկել նախորդ դատական որոշումը:
Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ Իսպանիայի Գերագույն դատարանը հունիսի 12-ին վճիռ է կայացրել կոռուպցիոն գործով: Դատարանը գործով ամբաստանյալ Ուրգանգարինին դատապարտել է 5 տարվա և 10 ամսվա ազատազրկման՝ 5 ամսով մեղմելով նախկինում Պալմայի դատարանի կայացրած վճիռը:
Ուրգանգարինը մեղավոր է ճանաչվել անձնական նպատակներով ծառայողական դիրքի չարաշահման, միջոցների յուրացման, խարդախության, հարկերից խուսափելու մասին գործով:
Ուրգանգարինը հունիսի 18-ին սկսել է կրել պատիժը «Բրիեվա» բանտում, որը գտնվում է Ավիլա քաղաքի մոտակայքում: