«Հավերժ զինվոր» խորագրի ներքո անցկացվել են մեծարման միջոցառումներ
Հուլիսի 10-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքային զինկոմիսարիատների և զորամասերի հրամանատարության հետ համատեղ անցկացվել են մեծարման միջոցառումներ` «Հավերժ զինվոր» խորագրի ներքո:
Միջոցառումներին մասնակցել են պետական և ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցներ, պարտադիր ժամկետային զինծառայողներ, զորակոչային տարիքի պատանիներ:
Մեծարման միջոցառումների նպատակն էր շնորհակալություն հայտնել նորօրյա հերոսներին, զորացրված զինծառայողներին հայրենիքի պաշտպանության առաքելությունը պատվով կատարելու և սահմանների անառիկությունը պահպանելու համար:
Միջոցառումների ընթացքում զինվորական ծառայությունից զորացրված մի շարք երիտասարդներ պարգևատրվել են շնորհակալագրերով և պատվոգրերով: