Չինաստանում անցորդները բռնել են շենքի 4-րդ հարկից ընկնող աղջնակին՝ ստանալով կոտրվածքներ (տեսանյութ)
Չինաստանում անցորդները բռնել են շենքի 4-րդ հարկից ընկնող աղջնակին՝ փրկելով նրա կյանքը: Միջադեպի տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել Չժեցզյան նահանգում: Տանը միայնակ մնացած 2-ամյա աղջնակն արթնացել է քնից ու գնացել ծնողներին փնտրելու: Ավելի ուշ երեխայի մայրը բացատրել է, որ երեխային թողել էր տատիկի մոտ, սակայն նա տնից գնացել է, հենց երեխան քնել է:
Երեխան ընկել է 4-րդ հարկի պատուհանից, նրան հասցրել են բռնել հարևանությամբ գտնվող ֆաբրիկայի 2 աշխատակից: Տղամարդիկ չեն կարողացել բռնած պահել երեխային, սակայն զգալիորեն մեղմել են անկման հարվածի ուժը: Երեխան ստացել է մի քանի քերծվածք, մինչդեռ նրա փրկիչները՝ 49-ամյա Դին Ցզիցայն ու 57-ամյա Յուան Ժունշենը ձեռքի կոտրվածքներ են ստացել:
Տղամարդկանց պարգևատրել են քաջության համար ու 6.000 յուանի տեսքով պարգևավճար տրամադրել: Երեխայի մայրն իր հերթին նրանցից յուրաքանչյուրին 2.000-ական յուան է տվել: Նա նաև բուժման ծախսերն է վճարել:
«Հիշում եմ, որ այդ պահին մտածեցի՝ եթե չմիջամտեմ ու չօգնեմ, ամբողջ կյանքս կզղջամ դրա համար»,- լրագրողներին խոստովանել է փրկիչներից մեկը: