Դորտմունդի «Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ (տեսանյութ)
Գերմանիայի առաջնության 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա հանդիպում անցկացրեց «Հոֆենհայմի» հետ և ոչ-ոքի խաղաց:
«Ռայն Նեկար Արենա» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 44-րդ րոպեին բացեց Ժոելինտոն: Երկրորդ խաղակեսի վերջնամասում՝ 75-րդ րոպեին, Աբդու Դիալոյի հեռացման արդյունքում դորտմունդյան թիմը մնաց 10 հոգով:
Չնայած հեռացմանը՝ «Բորուսիան» կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը. 84-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Կրիստիան Պուլիշիչը:
Այս հանդիպումից հետո «Բորուսիան» ունի 8 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Հոֆենհայմը» 4 միավորով 11-րդ տեղում է:
Բունդեսլիգա, 4-րդ տուր
«Հոֆենհայմ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:1
Գոլերը՝ Ժոելինտոն 44՛ - Պուլիշիչ 84՛
Հեռացում՝ Դիալո 75՛