Անհավանական դաջվածքներ, որոնց գաղտնիքը բացահայտվում է միայն ոտքերն ու ձեռքերը մեկնելու դեպքում (լուսանկարներ)
Տեսողական պատրանքները լայնորեն կիրառվում են կյանքի ամենատարբեր ոլորտներում և արվեստում, դրանք գրավում են նայողի ուշադրությունն ու մտածելու, երևակայելու հնարավորություն են տալիս:
Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում բնակվող դաջվածքի վարպետ Վեկ Վան Հիլիկը նույնպես կիրառում է տեսողական պատրանքների էֆեկտը և դրանց միջոցով «խաբում» դիտողներին:
Ինչպես նշում է Bored Panda-ն, Վան Հիլիկն օգտագործում է մարդկային վերջույթների ծալքերն իր աշխատանքների որոշ հատվածներ «թաքցնելու» համար:
Այսպես, ծալած վերջույթների վրա մենք մի պատկեր ենք տեսնում, այնինչ ոտքը կամ ձեռքը պարզելու դեպքում դաջվածքն ամբողջովին փոխվում է:
Ստորև ներկայացնում ենք վարպետի աշխատանքները, որոնք ոչ միայն գեղեցիկ ու նորաձև են, այլև՝ օրիգինալ ու անկրկնելի: