Audi-ն ներկայացրել է e-tron էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում կայացել է Audi մեքենաշինական ընկերության առաջին սերիական էլեկտրամոբիլի՝ e-tron քրոսովերի շնորհանդեսը: Այս մասին տեղեկացնում է Motor.ru-ն:
Նշվում է, որ նորույթը համալրված է երկու էլեկտրական շարժիչով: Ավտոմեքենայի սրահը նախատեսված է 5 ուղևորի համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ երկու էլեկտրական շարժիչի ընդհանուր հզորությունը 360 ձիաուժ է, իսկ overboost ռեժիմում՝ 408 ձիաուժ:
Նշվում է, որ Audi e-tron-ը 5.5 վայրկյանում 96 կմ/ժ արագություն է հավաքում, իսկ առավելագույն արագությունը 200 կմ/ժ է:
Audi e-tron-ն առաջին գնորդների համար հասանելի կլինի հաջորդ տարվա կեսին: ԱՄՆ-ում նորույթի գինը կլինի 74.800 դոլար: Եվրոպայում ավտոմեքենան հնարավոր կլինի գնել տարեվերջին՝ 79.900 եվրոյով: