Բլոգերը ցուցադրել է իր պատվիրած նոր ոսկեգույն iPhone XS և XS Max սմարթֆոնները (տեսանյութ)
Ամերիկացի բլոգեր Մարկես Բրաունլին յութուբյան ալիքում կիսվել է Apple-ի նորագույն արտադրանքների մասին առաջին տպավորություններով: Բլոգերը միաժամանակ ցուցադրել է իր ստացած iPhone XS և XS Max սմարթֆոնների փաթեթնեի պարունակությունը:
Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, սմարթֆոնների հետ փաթեթում ներառված են նաև մալուխ, սովորական ադապտեր, ինչպես նաև EarPods լարով ականջակալները:
Հիշեցնենք, որ ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունն իր նորագույն արտադրանքները ներկայացրել է սեպտեմբերի 12-ին: Այս անգամ կուպերտինյան հսկան 3 սմարթֆոն է ներկայացրել՝ XS և XS Max առաջադեմ մոդելներն ու XR մոդելը: Բոլորն էլ համալրված են A12 Bionic պրոցեսորով, Face ID 3D սկաներով: