«Ինտերը» կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խաղարկության B խմբի մեկնարկային տուրում «Ինտերը» «Սան Սիրո» ստադիոնում ընդունեց «Տոտենհեմին»:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի կամային հաղթանակով՝ 2:1: Հանդիպման հաշիվը 53-րդ րոպեին Էրիկ Լամելայի փոխանցումից հետո բացեց Կրիստիան Էրիկսենը:
«Ներաձուրիները» պատասխան գնդակը խփեցին երկրորդ խաղակեսի վերջնամասում: 85-րդ րոպեին աչքի ընկավ Մաուրո Իկարդին, իսկ վերջնական հաշիվը ձևակերպեց Մատիաս Վեսինո Ֆալերոն՝ գոլ խփելով երկրորդ խաղակեսին ավելացված 2-րդ րոպեին:
«Ինտեր»-«Տոտենհեմ»՝ 2:1
Գոլերը՝ Իկարդի (85՛), Ֆալերո (90+2) - Էրիկսեն (55՛)