Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» մեկնարկում է վստահ հաղթանակով (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կայացան B խմբի առաջին տուրի հանդիպումները:
Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց ՊՍՎ-ին: «Կապտանռնագույնների» կազմում հաշիվը բացեց Լիոնել Մեսսին, ով այս մրցաշրջանում խփեց խմբային փուլի առաջին գոլը:
Երկրորդ կեսում Ուսման Դեմբելեն գեղեցիկ հարվածով կրկնապատկեց հաշիվը:
Հանդիմպան վերջում էլ արգենտինացի հարձակվողը ևս երկու անգամ գրավեց մրցակցի դարպասն ու դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
Հավելենք, որ «Բարսելոնան» խաղն ավարտել է 10 ֆուտբոլիստով, քանի որ կարմիր քարտ ստանալու պատճառով դաշտից հեռացվել էր Ումտիտին:
«Բարսելոնան» փայլուն հաղթանակով մեկնարկում է ՉԼ-ի խմբային փուլում ու վաստակում 3 միավոր: B խմբի մյուս խաղում «Ինտերը» կամային հաղթանակ է տարել «Տոտենհեմի» նկատմամբ` հաղթելով 2:1 հաշվով: