Համացանցում հայտնվել է «Կապիտան Մարվել» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է Marvel Studios կինոստուդիայի նոր ֆիլմի առաջին թրեյլերը, որը նվիրված է համանուն ծաղրաշարերից հայտնի Քերոլ Դենվերսի կերպարին:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը «Կապիտան Մարվել» ֆիլմի մասին, որում գլխավոր դերերը մարմնավորում են Բրի Լարսոնը և Սեմյուել Լ. Ջեքսոնը:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1990-ականներին: Կինոնկարի սյուժեի համաձայն՝ հերոսուհի Քերոլ Դենվերսը Կապիտան Մարվել է դարձել, երբ Երկիրը հայտնվել է երկու այլմոլորակային աշխարհների միջգալակտիկ դիմակայության կենտրոնում:
Ֆիլմում նկարահանվել են նաև Բեն Մենդելսոնը, Ջիմոն Հոնսուն և Լի Փեյսը: Ռեժիսորներն են Աննա Բոդենը և Ռայան Ֆլեքը: